Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի կապիտանի մահվան դեպքի առթիվ քր. գործ է հարուցվել

ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի կապիտանի մահվան դեպքի առթիվ քր. գործ է հարուցվել
660
Երկուշաբթի, 10 սեպտեմբերի, 2018 թ., 17:40

03.09.2018թ.՝ ժամը 14:45-ի սահմաններում, ԼՂՀ ՊԲ N զորամասի պարետային դասակի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վ. Ա-ն, վարելով իրեն ամրակցված, զորամասի հաշվեկշռում գտնվող «ՈՒԱԶ 3151» մակնիշի ավտոմեքենան, զորամասի մշտական տեղակայման վայրից մարտական դիրքեր տանող ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և աջ կողմի վրա շրջվել, ինչի հետևանքով ուղևոր, նույն զորամասի կապիտան Վազգեն Գագիկի Խաչատրյանն ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ։

Քրեական գործի նախաքննության ընթացքում ավտոմեքենայի վարորդ, շարքային Վ. Ա-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել հրամանատարության հսկողության հանձնելը:

Նախաքննությունը շարունակվում է: