Երեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին
69
Երկուշաբթի, 10 սեպտեմբերի, 2018 թ., 18:30

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը:

ԱԳՆ ղեկավարը ողջունել է Քերոլայն Քոքսի հերթական այցելությունն Արցախ՝ այն կարևորելով հանրապետությունում առկա իրավիճակին ու տարբեր բնագավառներում ունեցած ձեռքբերումներին ծանոթանալու առումով։ Նախարարը բարձր է գնահատել բարոնուհու ջանքերը՝ ուղղված արտերկրում Արցախի քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը, միջազգային հանրության շրջանում Արցախի մասին իրազեկվածության բարձրացմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվության տարածմանը, ինչպես նաև հանրապետությունում մարդասիրական խնդիրների լուծմանը։

Հանդիպման ընթացքում Մասիս Մայիլյանն անդրադարձ է կատարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին, ներկայացրել Արցախի միջազգային ճանաչման և տարբեր երկրների սուբյեկտների հետ ապակենտրոնացված համագործակցության գործընթացում արձանագրված ձեռքբերումներին, ինչպես նաև պատասխանել պատվիրակության անդամների հարցերին։

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը բարոնուհի Քերոլայն Քոքսին պարգևատրել է Արցախի արտաքին գործերի նախարարության հիմնադրման 25-ամյակին նվիրված հուշամեդալով: