Երեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել

Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել
216
Հինգշաբթի, 13 սեպտեմբերի, 2018 թ., 10:25

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարությամբ է հանդես եկել.

«ՀՀ Սահմանադրության 108-րդ և ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի համաձայն, ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/4-ը դիմել է ինձ՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի ու հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի մասին հարցի ուսումնասիրության նպատակով քննիչ հանձնաժողով ստեղծելու պահանջով: Այդ նպատակով հերթական նիստերի ավարտից հետո պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրվում է ԱԺ արտահերթ նիստ: Քննիչ հանձնաժողովն ստեղծվում է իրավունքի ուժով, իսկ հանձնաժողովի անդամների թիվը սահմանվում է ԱԺ որոշմամբ»: