Հինգշաբթի, 20 սեպտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Որևէ քայլ անելուց առաջ մտածեք, թե ում էր ձեռնտու կործանել ամենաուժեղ հայ համայնքը». Կարեն Հովհաննիսյան

«Որևէ քայլ անելուց առաջ մտածեք, թե ում էր ձեռնտու կործանել ամենաուժեղ հայ համայնքը». Կարեն Հովհաննիսյան
136
Հինգշաբթի, 13 սեպտեմբերի, 2018 թ., 16:35

Ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀՀ զորամիավորումը Սիրիա ուղարկելու դեմ բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության շենքի դեմ: Հա, օք ա, բողոք արտահայտողները իրենց սահմանադրական իրավունքն են իրացնում, իրենց ազատ խոսքն են արտահայտում ու ես իրենց մեղադրելու կամ պաշտպանելու իրավունք չեմ վերապահում ինձ:
Բայց որևէ քայլ անելուց առաջ մտածեք, թե ումն էր ձեռնտու կործանելու մի պետություն, որտեղ հայ համայնքն աշխարհում ամենաուժեղ համայնքն էր, որտեղից աշխարհի տարբեր երկրներ գնում էին հայերենի ուսուցիչներ, որտեղից հայկական սփյուռքը կարողանում էր մեծ շերեփով օգտվել... Մենք պարտավոր ենք որևէ կերպ մասնակից լինել Սիրիայում տեղի ունեցող գործողություններին ու ուրախ եմ, որ այն խաղաղապահների տեսքով է լինելու...»: