Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Հայաստանի փոխվարչապետն  առաջարկել է անցնել ԵԱՏՄ միասնական արժույթի

Հայաստանի փոխվարչապետն  առաջարկել է անցնել ԵԱՏՄ միասնական արժույթի
2248
Ուրբաթ, 14 սեպտեմբերի, 2018 թ., 22:25

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, «Միր 24» հեռուստաալիքի հետ հարցազրույցում խոսելով Եվրասիական տնտեսական միության հեռանկարների մասին, առաջարկել է հրաժարվել ամերիկյան դոլարից և անցում կատարել ԵԱՏՄ-ի միասնական արժույթին:

«Առանց միասնական արժութային գոտու այն արդյունքները, որոնք կարելի է ստանալ տնտեսական ինտեգրումից և միությունից, լիարժեք չեն լինի, եթե աշխատում են մեկ այլ միության կամ մեկ այլ երկրի արժույթով: Այս գործընթացի արդիականությունն ակնհայտ է, և գործընթացը կընթանա բավականին ակտիվորեն»,- ասել է Գրիգորյանը:

Վլադիվոստոկում անցկացվող համաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ևս ավելի վաղ ասել էր, որ ավելի ու ավելի շատ երկրներ են մտածում դոլարից հրաժարվելու և ազգային արժույթներով առևտուր իրականացնելու մասին: