«Ճշմարիտ եմ, աշխատասեր եմ, բայց թուրք չեմ». այսօր Հրանտ Դինքի ծննդյան օրն է
745 Շաբաթ, 15 սեպտեմբերի, 2018 թ., 12:20 Այս տարի թուրքահայ անվանի լրագրող, հրապարակախոս, մտավորական Հրանտ Դինքը կդառնար 64 տարեկան: Դինքը Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի՝ «Ակոսի» գլխավոր խմբագիրն էր, Թուրքիայի մտավորականերից մեկը, ով հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով։ Հրանտ Դինքը ծնվել է 1954 թ. սեպտեմբերի 15-ին, Թուրքիայի Մալաթիա նահանգի Սալքյոփրու թաղամասի Բոնջուքլու փողոցում գտնվող տանը: «Ճշմարիտ եմ, աշխատասեր եմ, բայց թուրք չեմ». սա էր, որ Դինքը հնչեցրեց 2002-ին Ուրֆայի համալսարանում կազմակերպված խորհրդաժողովում, ինչն էլ նրա դեմ քրեական գործ հարուցելու առիթ դարձավ (Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով, իբր վիրավորել է թուրքական ինքնությունը): Դինքը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման: Հաջորդ քրեական գործը Դինքի նկատմամբ հարուցվեց 2004-ին, երբ «Ագոսում» տպագրվել էր նրա «Ծանոթանալ Հայաստանին» հոդվածը, որում գրել է. «Դատարկվելիք թունավոր արյան փոխարեն թուրքի երակները լցնելիք մաքուր արյունն առկա է հայկական երակում»: «Ո՞վ իմանա՝ դեռ ինչպիսի անարդարությունների կբախվեմ: Բայց և այնպես իմ միակ երաշխիքը ես համարելու եմ հետևյալ ճշմարտությունը. այո, ես վախվորած աղավնու հոգեվիճակում եմ, սակայն գիտեմ, որ այս երկրում մարդիկ աղավնիներին ձեռք չեն տալիս»: «Կան թուրքեր, ովքեր չեն ընդունում, որ իրենց նախնիները ցեղասպանություն են գործել։ Սակայն, եթե նայենք, կհասկանանք, որ այդ մարդիկ ուղղակի բարի/հաճելի մարդկանց տպավորություն են թողնում... Բայց ամեն դեպքում ինչո՞ւ նրանք չեն կարողանում ընդունել (ցեղասպանությունը)։ Որովհետև նրանք կարծում են, որ ցեղասպանությունը վատ բան է, որ նրանք երբեք չէին ցանկանա անել դա, և այդ իսկ պատճառով նրանք չեն կարող հավատալ, որ իրենց նախնիները կարող էին կատարել նման բան»,- ասել է Դինքը: «Իմ մահը պիտի լինի ոտքի վրա՝ կանգնած, ոչ թէ պառկած՝ 2007 թ.ի հունվարի 19-ին Հրանտ Դինքը դավադրաբար սպանվեց «Ագոսի» խմբագրատան առջև: Մարդասպանը հեռանալիս բղավել է՝ գյավուր, ինչը ենթադրելու հիմք է տալիս, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա: Հրանտ Դինքի սպանությունը մեծ արձագանք առաջացրեց Թուրքիայում և ողջ աշխարհում: |
«Ցեղասպանվեցինք, որովհետև մեզնից առավել ուրիշին սիրեցինք. այսօր պատմությունը կրկնվում է». Արշակ Սրբազանի ելույթը (տեսանյութ)
187Երեկ, 01:54Մայր Աթոռը հայտարարություն է տարածել
30122.04.2024, 18:06«Հայ ժողովուրդն ամենուր պետք է շարունակի համախմբվել՝ հանուն Ցեղասպանության դատապարտման»․ Կաթողիկոս
37721.04.2024, 22:00«Հայի պատմությունը բնավ զիջումի քաղաքականության պատմություն չի եղել». Արամ Ա
33221.04.2024, 19:54Տիգրան Համասյանի համերգը՝ Խուստուփ լեռան լանջին (լուսանկար, տեսանյութ)
35321.04.2024, 13:18«Արա Գեղեցիկ և Շամիրամ» կտավը մասնակցում է նոր ցուցադրության (լուսանկար)
29921.04.2024, 00:30«Ցեղասպանված հուշարձաններ». կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանում
27820.04.2024, 23:24Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգ՝ Հաագայում
81320.04.2024, 00:24