Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Ադրբեջանական զինուժը կրակել է խաղող հավաքող այգեհովտեցու վրա. նրա «Վիլիսը» խոցվել է

Ադրբեջանական զինուժը կրակել է խաղող հավաքող այգեհովտեցու վրա. նրա «Վիլիսը» խոցվել է
1308
Շաբաթ, 15 սեպտեմբերի, 2018 թ., 23:25

«Առավոտ»-ի տեղեկություններով՝ Իջևանի տարածաշրջանի սահմանամերձ Այգեհովիտ գյուղի 53-ամյա բնակիչ Վարդան Սիմոնյանը երկու օր առաջ՝ սեպտեմբերի 13-ի առավոտյան, ժամը 10-ի սահմաններում Այգեհովիտ համայնքի մաս կազմող Կայանավանում խաղողի այգու բերքը հավաքելու ժամանակ ադրբեջանական զինուժը նրան թիրախավորելով՝ կրակ է բացել: Գնդակներից մեկը խոցել է այգեհովտեցու «Վիլիս» մակնիշի ավտոմեքենայի ապակին:

Վ. Սիմոնյանն այդ ժամանակ ավտոմեքենայում չի եղել, մեքենայից մի քիչ հեռու է գտնվել, նա չի տուժել: