Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Ադրբեջանի զինուժը կրակել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի ուղղությամբ, հայկական կողմը լռեցրել է հակառակորդին

Ադրբեջանի զինուժը կրակել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի ուղղությամբ, հայկական կողմը լռեցրել է հակառակորդին
1498
Կիրակի, 16 սեպտեմբերի, 2018 թ., 13:10

Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի լույս 16-ի գիշերը, ընդհանուր առմամբ, կրակ է բացել ոչ թե Տավուշի մարզի Կոթի գյուղի, այլ ՀՀ պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի ուղղությամբ։

Ադրբեջանական կողմը կրակել է հիմնականում հրաձգային զենքերով, նաև մեծ՝ մինչև 12,7 մմ տրամաչափի հրաձգային զինատեսակներով։ Հայկական կողմն իր գործողություններով լռեցրել է հակառակորդին։

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Ադրբեջանական կողմի՝ կեսգիշերին, 40 րոպե տևած գնդակոծության հետևանքով ոտքի շրջանում թեթև վիրավորվել է Կոթիի բնակիչ Սուրեն Սեփխանյանը (ծնված՝ 1957թ.): Նրա կյանքին վտանգ չի սպառնում։