Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Ադրբեջանը Նախիջևանի կողմից գնդակոծել է Հայաստանի տարածքը

Ադրբեջանը Նախիջևանի կողմից գնդակոծել է Հայաստանի տարածքը
1035
Երկուշաբթի, 17 սեպտեմբերի, 2018 թ., 10:00

Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 15-ի երեկոյան գնդակոծել են Հայաստանի տարածքը Արենի գյուղի շրջանում, հակառակորդի կրակակետերը ճնշվել են պատասխան գործողություններով:

Այս մասին «Sputnik Արմենիա»-ին հայտնել է Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Իրավիճակը նման է նրան, ինչ տեղի է ունեցել Տավուշում. կրակոցներն ավելի քիչ են եղել: Կրակել են հրաձգային զենքից, բայց, ի տարբերություն Տավուշի, այնտեղ գնդակները մինչև գյուղ չեն հասնում»,- ասել է Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ սահմանի մոտ գյուղացիներին պատկանող այգիներ կան: Ինչպես Տավուշի մարզում՝ կետերը, որոնցից հակառակորդը կրակ է արձակել, ճնշվել են:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: