Ուջան գյուղում և Երևանում մեկնարկել է «Ծիրանի Ծառ» վավերագրական ֆիլմերի IV միջազգային փառատոնը
650 Երեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2018 թ., 02:05 ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ ս. թ. սեպտեմբերի 15-ին մեկնարկել է «Ծիրանի Ծառ» վավերագրական ֆիլմերի IV միջազգային փառատոնը: Այն կանցկացվի մինչև ս. թ. սեպտեմբերի 20-ը՝ Ուջան գյուղում և Երևանում: Այս տարի փառատոնի մրցութային ծրագրերում ընդգրկված է 17 ֆիլմ՝ 12 երկրներից (Ֆրանսիա, Չինաստան, Ռուսաստան, Իրան և այլն): Ծրագրերում ներկայացված են վավերագրական կինոյի բոլոր ժանրերը՝ ազգագրական, կենսագրական, խրոնիկալ-հրապարակախոսական, անիմացիոն, պոետիկ, էքսպերիմենտալ խաղարկային վավերագրություններ: Փառատոնի շրջանակում «CineDOC-Tbilisi» կինոփառատոնի և «Caucasian House» (Կովկասյան տուն) կազմակերպության հետ համագործակցությամբ, հայ և արտերկրյա մշակութային մենեջերների համար կանցկացվի «Ինչպես ցուցադրություններ կազմակերպել մարզերում» հատուկ աշխատարանը, որը կունենա շուրջ 25 մասնակից, որոնցից 7-ը՝ Հայաստանից: Աշխատարանը վարելու են շվեդական «Doc Lounge» կազմակերպության ներկայացուցիչները: «Ծիրանի ծառ» կինոփառատոնի ժյուրիի կազմում են՝ գերմանացի կինոռեժիսոր Վիլանդ Շփեկը, իրանցի կինոռեժիսոր Շահրամ Բադախշան Մեհրը, պատմաբան-մարդաբան Հրանուշ Խառատյանը: |
«Ցեղասպանվեցինք, որովհետև մեզնից առավել ուրիշին սիրեցինք. այսօր պատմությունը կրկնվում է». Արշակ Սրբազանի ելույթը (տեսանյութ)
235Երեկ, 01:54Մայր Աթոռը հայտարարություն է տարածել
34122.04.2024, 18:06«Հայ ժողովուրդն ամենուր պետք է շարունակի համախմբվել՝ հանուն Ցեղասպանության դատապարտման»․ Կաթողիկոս
41721.04.2024, 22:00«Հայի պատմությունը բնավ զիջումի քաղաքականության պատմություն չի եղել». Արամ Ա
37421.04.2024, 19:54Տիգրան Համասյանի համերգը՝ Խուստուփ լեռան լանջին (լուսանկար, տեսանյութ)
37221.04.2024, 13:18«Արա Գեղեցիկ և Շամիրամ» կտավը մասնակցում է նոր ցուցադրության (լուսանկար)
31821.04.2024, 00:30«Ցեղասպանված հուշարձաններ». կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանում
29520.04.2024, 23:24Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգ՝ Հաագայում
86620.04.2024, 00:24