Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

Եղանակը Հայաստանում և Արցախում

Եղանակը Հայաստանում և Արցախում
533
Երեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2018 թ., 06:55

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 18-ին շրջանների զգալի մասում, 19-20-ը հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Սեպտեմբերի 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 17-19-ն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում սեպտեմբերի 18-ին, 19-ին՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 18-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի սեպտեմբերի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 35.00C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 6.20C (2007 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 20.30C

Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ:

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում
Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում
Եղանակը մայրաքաղաքում
Եղանակը մայրաքաղաքում