«ԵԽԽՎ հանձնաժողովի նիստում տեղեկացրել եմ Ադրբեջանի կողմից Կոթի գյուղի վրա կրակ բացելու մասին». Արփինե Հովհաննիսյան
435 Երեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2018 թ., 15:10 ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայկական սահմանների գնդակոծության վերաբերյալ տեղեկատվության փոխանցում. Երեկ՝ ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի նիստում, տեղեկացրել եմ Ադրբեջանի կողմից Կոթի գյուղի վրա կրակ բացելու, դրա հետևանքով ՀՀ քաղաքացի Սուրեն Սեփխանյանի վիրավորվելու, ինչպես նաև Ադրբերջանի կողմից քաղաքացիական այլ բնակավայրերի գնդակոծման վերաբերյալ։ Օգտվելով Հայաստանի վերջին ներքաղաքական իրադարձություններից՝ ադրբեջանական իշխանությունները փորձում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավոր անհաջողությունները բարդել հայկական կողմի վրա։ Բազմիցս ասել եմ և չեմ խորշի ևս մեկ անգամ կրկնել՝ արցախյան հարցում մենք, ավելի քան, միասնական ենք։ Ինչ վերաբերում է հանձնաժողովի օրակարգային հարցերին, ապա օրակարգին համապատասխան հանձնաժողովի խնդրանքով ներկայացրել եմ Հայաստանի վերջին ներքաղաքական զարգացումները։ Հաշվի առնելով հանձնաժողովի գործունեության գաղտնապահական կարգը՝ կայացված որոշումների, հանձնաժողովի դիրքորոշման մասին կտեղեկացնեմ, երբ դրանք կգաղտնազերծվեն»։ Աղբյուրը` Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջ |
«Առաջարկում եմ՝ Երևանի տարբեր վայրերում կազմակերպել հանրահավաքներ»․ Վարդան Ղուկասյան
2711:54«Նպատակը թեման սառեցնելն է, որից հետո հանձնման պրոցեսն առավել սահուն կլինի»․ Տիգրան Աբրահամյան
4111:36Իրանի քաղաքները որևէ օտարերկրյա հարձակման չեն ենթարկվել․ #PressTV
9811:18Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը
7011:06«Եթե հրաժարվում ենք ազգային պետություն լինելուց՝ մեր գոյությունը դառնում է անիմաստ». Հովհաննես Ավետիսյան (տեսանյութ)
5710:30«Փաշինյանին առաջարկում եմ անձամբ հրթիռների ևս մեկ զննություն իրականացնել»․ Դ․ Տոնոյան
7510:18«Նիկոլ Փաշինյանին ինչո՞ւ հաջողվեց էս օյինը խաղալ մեր երկրի գլխին ու մնալ»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
8610:06Իրանը հերքել է, որ Իսրայելը հարված է հասցրել
14209:36