«Նույնիսկ քրիստոնեական երկրներում շիա հավատացյալների նկատմամբ նման արգելքներ, ինչպիսին Ադրբեջանում են, չկան». Վարդան Ոսկանյան
583 Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի, 2018 թ., 01:25 Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այն դեպքում, երբ Ատրպատականի շիայական հոգևորականությունը բավական հաճախ է անդրադառնում Ադրբեջանական Հանրապետությունում շիա հավատացյալների խնդիրներին, անցյալ շաբաթ դրանց գրեթե բացառիկ անդրադարձ է եղել հենց Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաքից։ Մասնավորապես, Թեհրանի ժամանակավոր ուրբաթօրյա աղոթապետ Քազեմ Սադիղին սպառնալից քննադատություն է հնչեցրել մահմեդական մուհարրամ ամսվա շիայական սգո արարողություններին հավատացյալների մասնակցությունն ամեն կերպ արգելող և սահմանափակող Բաքվի բռնապետական վարչակարգի հասցեին, հայտարարելով՝ «Ես Ադրբեջանի կառավարությանը հորդորում եմ հուսեյնական սգավորների հանդեպ զսպվածություն դրսևորել և նրանց սրտերի վրա ճնշում չբանեցնել, պայթյունի կհանգեցնի։ Հուսով եմ՝ կլսեն և իմամ Հուսեյնի ճանապարհին իրենց ժողովրդի հետ հաշտության կգան»։ Ուշագրավ է նաև, որ իրանցի բարձրաստիճան հոգևորականը, հավանաբար նկատի ունենալով նաև Հայաստանի օրինակը, երբ Երևանի Կապույտ մզկիթում շիա հավատացյալներն ազատորեն կատարում են իրենց բոլոր՝ այդ թվում մուհարրամի սգո ծիսակարգերը, նշել է, թե նույնիսկ քրիստոնեական երկրներում նման արգելքներ, ինչպիսին Ադրբեջանում են, չկան։ |
«Գուցե ընդունեք, որ լավ բան չեք անում»․ Մանուկյանը՝ Կոնսերվատորիայի և «Գոյ» թատրոնի խնդիրների մասին (տեսանյութ)
159Երեկ, 15:36«Պետությունը, որտեղ մանկավարժն արժեք չունի, կործանվում է, չի կարող գոյատևել»․ Տիգրան Հեքեքյան (տեսանյութ)
154Երեկ, 11:24«Ժաննա Անդրեասյանը կատարածու է»․ Արթուր Սահակյան
25727.03.2024, 13:54«Արվեստն ու կատարելությունը սահման չունեն»․ Արամ Չախոյան (տեսանյութ)
24027.03.2024, 13:18«Նիկոլի օրոք փակվել է երկու թատրոն, որոնք Երևանում էին, ոչ թե Տավուշի գյուղերում»․ Ռ․ Մխիթարյան
21527.03.2024, 11:30«Տիտանիկ» ֆիլմում Ռոզային փրկած դուռը վաճառվել է նախնական արժեքից 18 անգամ թանկ գնով (լուսանկար)
48626.03.2024, 23:18Որոտանի կիրճի մոռացված վանքը՝ Հարանց անապատ (լուսանկար)
19726.03.2024, 17:48«Բացահայտվելու են նրանք, ովքեր իրենց շահից ելնելով՝ սպանում են ճշմարտությունը». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
23726.03.2024, 00:30