Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Ազատամարտիկ ընկերներով դուրս ենք եկել պայքարի». Վոլոդյա Ավետիսյան

«Ազատամարտիկ ընկերներով դուրս ենք եկել պայքարի». Վոլոդյա Ավետիսյան
754
Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի, 2018 թ., 11:00

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մի խումբ կամավոր ազատամարտիկ ընկերներով արդեն երկար ժամանակ է դուրս ենք եկել պայքարի: 1994թ. կնքված զինադադարը ցանկացած պահի կարող է վերածվել պատերազմի: Այսօր, ավելի քան երբևէ, պետք է ունենանք ամուր ու ազգային ոգով տոգորված սերունդ, որի ձևավորման մեջ ամենամեծ ներդրումը կարող են ունենալ վետերան ազատամարտիկների կերպարները: Սակայն մեզանում այդ կերպարները սոցիալական ծանր վիճակում են գտնվում: Մեր պահանջներն են.

1. Կամավոր ազատամարտիկների կարգավիճակի վերաբերյալ օրենք։
2. Ազատամարտիկներին հատկացնել անժամկետ հավելյալ թոշակ՝ սննդի զամբյուղի մինիմալ չափով։
3. Պատերազմում մասնակցած և վիրավորված ազատամարտիկների հաշմանդամության թոշակի ավելացում։
4. Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներին անվճար վիրահատության ու բժշկական օգնության, ուսման և կոմունալ վճարումների զեղչ։
5. Ազատամարտիկների և ընտանիքի անդամների կոմունալ վճարումների զեղչ, երեխաների ուսման զեղչ, անվճար բժշկական օգնություն նաև կյանքին սպառնացող հիվանդության դեպքում անվճար վիրահատություն, այլ դեպքերում վիրահատության 50% զեղչ (նաև հաշմանդամ ազատամարտիկներին):
6. Արցախյան պատերազմում մասնակցած ազատամարտիկները, ովքեր անցել են ժամկետային զինվորական ծառայություն և գտնվում են պահեստազորում, նշանակել արժանապատիվ թոշակ»: