Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

«Այդ 85 միլիոն դրամով երգել, պարելու փոխարեն կարելի էր սահմանամերձ Սարիգյուղի դպրոցը նորոգել». Ոսկան Սարգսյան

«Այդ 85 միլիոն դրամով երգել, պարելու փոխարեն կարելի էր սահմանամերձ Սարիգյուղի դպրոցը նորոգել». Ոսկան Սարգսյան
596
Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի, 2018 թ., 12:20

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«2 օրից Հայաստանի անկախության տոնն է նշվելու, բյուջեից գրեթե 85 միլիոն դրամ է ծախսվելու, Հայաստանի անկախության դեմ այդքան գործ արած Հայաստանի 3 նախագահներին էլ հրավիրել են հանդիսությանը: Հայաստանն անկախ է այնքանով, որ դրոշ, գերբ, հիմն և այլ ատրիբուտներ ունի: Տնտեսության մեծ մասը՝ կապը, ենթակառուցվածքները, բանկերը, երկաթուղին, ատոմակայանը, հանքերը օտարի, հիմնականում՝ ռուսների ձեռքին են: Ռուս սահմանապահներն են հսկում Իրանի, Թուրքիայի հետ մեր սահմանները, «Զվարթնոց» օդանավակայանը: Ինչ անկախություն, եթե Հայաստանն ի վիճակի չէ անգամ երկրում խմելու ջրի մատակարարում, Երևանում աղբահանություն կատարել, այդ գործն օտար ընկերություններն են անում: Ինչպես «Թափառաշրջիկը» ֆիլմում Ռաջ Կապուրն էր երգում՝ «կոշիկները ճապոնական, գլխարկը՝ ռուսական, հոգին՝ հնդկական»: Մեզ հայկական ոգին է մնացել: Այդ 85 միլիոն դրամով երգել, պարելու փոխարեն կարելի էր սահմանամերձ Սարիգյուղի դպրոցը նորոգել, որ երեխաները կիսաքանդ հատակով դասարաններում դասեր չանեն»: