«Հայ ժողովրդից դուրս ես քրիստոնեություն չեմ ճանաչում». այսօր Վազգեն Ա կաթողիկոսի ծննդյան օրն է
2711 Հինգշաբթի, 20 սեպտեմբերի, 2018 թ., 16:05 «Ես հոգևորական եմ դարձել իմ ժողովրդին ծառայելու համար. հայ ժողովրդից դուրս ես քրիստոնեություն չեմ ճանաչում»,- ասել է Վազգեն Առաջինը: Այսօր, սեպտեմբերի 20-ին, Վազգեն Ա կաթողիկոսի ծննդյան օրն է: Վազգեն Ա. (Լևոն-Կարապետ Աբրահամի Պալճյան) ծնվել է 1908թ.-ի հոկտեմբերի 3-ին Բուխարեստ քաղաքում: Եղել է Ամենայն Հայոց 130-րդ Կաթողիկոսն ու Ծայրագույն Պատրիարքը։ «Եկար, շենացրիր Հայրենիքդ, անաստվածության ճիրաններում մոլորված ժողովրդիդ սրտում լույս վառեցիր՝ ցույց տալով եկեղեցու դերն ու նշանակությունը մեր կյանքում, մոռացումից փրկեցիր բազմաթիվ հոգևոր- մշակութային արժեքներ, անուրանալի ներդրում ունեցար Արցախը Հայաստանին վերամիավորելու գործում, կյանքիդ մայրամուտին օրհնած վերջին մյուռոնն էլ անվանեցիր Անկախության Մյուռոն, ո՞ր մեկը թվարկենք...Խունկ և խոնարհում հիշատակիդ, ՎԵՀԱՓԱՌՍ: ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈ'Ր»,- ֆեյսբուքյան իր էջում կաթողիկոսի ծննդյան տարեդարձը շնորհավորել է հաղորդավարուհի Աիդա Ներսիսյանը: «Ազատության ու անկախության կանչը մեր բազմադարյան պատմության հրամայականն է, մեր ազգի գիտակցության թելադրանքն է, մեր ապագա գոյատևման երաշխիքն է»,- ասել է Վազգեն Առաջինը: |
Ադրբեջանցի վանդալները քանդել են Շուշիի հայտնի Կանաչ ժամը
105Երեկ, 20:24Արդյո՞ք Կոնդն արժեք ունի. ցուցադրություն՝ նվիրված Կոնդին (լուսանկար)
15917.04.2024, 23:48Ռուս խաղաղապահները հեռացել են բռնազավթված Դադիվանքից
39516.04.2024, 18:48Արա Գևորգյանը՝ Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցի անմխիթար վիճակի մասին (լուսանկար)
27116.04.2024, 14:18«Ստանալու ենք պատիվ և հայրենիք». Բագրատ Սրբազանը՝«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին (տեսանյութ)
33716.04.2024, 00:06Վայոց Ձորի թաքնված վանքերից մեկը, որը փոխարինեց Գլաձորի նշանավոր համալսարանին. Հերմոնի վանք (լուսանկար)
44614.04.2024, 22:30«Պատանի երաժիշտների Եվրոտեսիլ» մրցույթում Հայաստանը կներկայացնի Հայկ Հեքեքյանը
39213.04.2024, 23:06Ադրբեջանը «վերականգնում է» Շուշիի ռեալական ուսումնարանը
35813.04.2024, 21:54