Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Քոչարյանն իրա տունը հանգիստ նստած էր, բզբզեցիք, բերեցիք, հիմա էլ միացնում եք մեզ». Գագիկ Ծառուկյան

«Քոչարյանն իրա տունը հանգիստ նստած էր, բզբզեցիք, բերեցիք, հիմա էլ միացնում եք մեզ». Գագիկ Ծառուկյան
588
Ուրբաթ, 21 սեպտեմբերի, 2018 թ., 21:10

Այսօր Հյուսիսային պողոտայում լրագրողների հետ ճեպազրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ Քոչարյանի՝ քաղաքականութուն վերադառնալու թեմային.

«Ախր զարմանում եմ, դուք տեսե՞լ եք համագործակցություն։ Դուք անընդհատ ուզում եք խառնեք ժողովրդին, թյուրիմացության մեջ դնեք։ Ռոբերտ Քոչարյանը ի՞նչ կապ ունի։ Ռոբերտ Քոչարյանը իրա տունը, իրա համար հանգիստ նստած էր, բզբզեցիք, բերեցիք խառնեցիք, հիմա էլ միացնում եք մեզ։ Նա մեզ հետ ոչ մի կապ չունի, չի էլ ունենալու»: