«ՀԱՊԿ-ի կանոնադրության համապատասխան դրույթների կիրառումը կլինի այն ժամանակ, երբ մենք պնդենք դա». Զոհրաբ Մնացականյան
649 Շաբաթ, 22 սեպտեմբերի, 2018 թ., 12:40 ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը «Իրականում» հաղորդման ժամանակ անդրադարձել է սահմանային լարվածությանը: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանում նկատվող սրացումներին պետք է միջամտեր ՀԱՊԿ-ը՝ որպես տարածաշրջանում անվտանգությունը երաշխավորող և ապահովող կառույց, Զոհրաբ Մնացականյանն ասել է. «Այն, ինչ կատարվում և առնչվում է լարվածության աճին, դատապարտելի է և անընդունելի: Մենք խոսում ենք մեր կառուցողական ներգրավվածության՝ բացառապես խաղաղության ճանապարհով հարցը լուծելու մեր դիրքորոշման մասին: Բնականաբար, չեմ ցանկանում, որպեսզի դա ընդունվի որպես մեր կողմից վճռականության պակաս. նման բան չի եղել և երբեք չի լինելու: Քանի որ և՛ Հայաստանը, և՛ Արցախը պատրաստ են իրենց պաշտպանելու և այդ գործառույթը մշտապես ինքնուրույն կատարում են: Այդ կարողությունը կա: Միևնույն ժամանակ մենք հանդիսանում ենք ՀԱՊԿ-ի անդամ: Կա կանոնադրական պարտավորություն՝ միմյանց աջակցելու պաշտպանության ոլորտում: Մենք մեր գործառույթը կատարում ենք այնքանով, որ ՀԱՊԿ անդամ-պետությունները տեղեկացված են և գիտեն տեղի ունեցող բոլոր զարգացումների մասին: Կանոնադրության համապատասխան դրույթների կիրառումը կլինի այն ժամանակ, երբ մենք պնդենք դա, երբ համապատասխան իրավիճակը կգնահատվի այնպես, որ այդ դրույթը պետք է կիրառել»: |
«Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին». Արտակ Զաքարյան
7002:06«Այսինքն ի՞նչ, պիտի մի հատ էլ դիմո՞ւմ գրենք, որ սառեցրել ենք». Ալեն Սիմոնյան
108Երեկ, 22:48Ֆրանսիական բանակը միջոցներ չունի՝ Ռուսաստանի հետ պատերազմելու համար․ #LeFigaro
211Երեկ, 17:24«Ադրբեջանի վարքագիծն անընդունելի է». Ռուստամ Բաքոյան (տեսանյութ)
133Երեկ, 17:06«Միակողմանի զիջումը ոչ միայն չի կանխելու պատերազմը, այլև արագացնելու է այն»․ Տ․ Հայրապետյան
108Երեկ, 17:00Ուկրաինան 2000 կմ ամրություն է կառուցում՝ տարածքները պահելու համար․ #FinancialTimes
324Երեկ, 16:48«Չեմ բացառում, որ Արցախի գործիչների նկատմամբ հետապնդումների նոր ալիք սկսվի»․ Իշխան Սաղաթելյան
108Երեկ, 16:30«Սահմանը պետք է գծել Խորհրդային Հայաստանի առաջին սահմանով»․ Տիգրան Աթանեսյան
88Երեկ, 16:18