«Հայաստանում բազմաթիվ դատավորներ պետք է հրաժարական տան և գնան իրենց տներով». Նիկոլ Փաշինյան
521 Շաբաթ, 22 սեպտեմբերի, 2018 թ., 19:00 «Դատական համակարգի հետ կապված ես ուզում եմ մի բան ասել՝ մարտի 1-ի գործով կայացված բոլոր վճիռներն, ըստ էության, հայտնվում են ապօրինի հայտարարվելու շատ կոնկրետ սպառնալիքի առաջ: Խնդիրն այն է, որ մեր այսօրվա դատական համակարգի բազմաթիվ դատավորներ այդ վճիռը կայացրել են: Հիմա մենք պետք է հասկանանք՝ ի՞նչ ենք անում և ինչպե՞ս ենք վարվում այդ դատավորների հետ: Եվ դա մենք չենք ասում, որ ասեն՝ ահա՝ ընդդիմությունը դառավ իշխանություն և դատավորներին բան է ասում: ՄԻԵԴ-ն սարձանագրել է, որ մարտի 1-ի գործով առավոտյան գործողությունները եղել են ապօրինի և մարտի 1-ի գործով ընդդիմության ներկայացուցիչների դատավճիռները եղել են ապօրինի: Ու հիմա էդ դատավորները Հայաստանում պիտի զբաղվե՞ն այդ գործով: Առնվազն, այս դատավճռից հետո, բարոյականությունն ստիպում է, որ նրանք հրաժարական տան և գնան իրենց տներով: Էլ չեմ խոսում, որ նրանց նկատմամբ քրեական գործ հարուցելու հարց բացվի: Որովհետև, այո, դատական համակարգը, կոռուպցիոն համակարգին սկզբից մինչև վերջ սպասարկել է՝ երկրում ունեցվածքներ են խլել, քաղբանտարկյալներ են եղել և ամբողջը տեղի է ունեցել այդ դատական համակարգի միջոցով և այդ համակարգը պետք է պատասխանտվություն կրի ժողովրդի առաջ: Եվ սա մենք չենք ասում, սա ասում է Մարդու իրավունքի եվրոպական դատարանը»,- այսօր արտաշատցիների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մարտի 1-ի գործով ՄԻԵԴ-ի կայացրած առաջին վճռին: |
«Կարելի է միայն ենթադրել, թե ինչեր է երգել Արայիկ Հարությունյանը»․ Ստեփան Դանիելյան
183Երեկ, 17:30«Տավուշն առաջին թիրախն է, երկրորդն արդեն Արարատը կլինի»․Տիգրան Աբրահամյան
113Երեկ, 17:24«Մեկ րոպե ուշացումը կործանարար է»․ Էդգար Ղազարյան
144Երեկ, 17:18Բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց (տեսանյութ)
141Երեկ, 16:54«Շատերը կասեն, թե Բագրատ Սրբազանը ռիսկ էր»․ Հակոբ Բադալյան
142Երեկ, 16:48«ՀՀ լինելիության հարցն ենք լուծում և լուծելու ենք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
147Երեկ, 16:30«Ուրախալի է, որ Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատման հետ կապված պայմանավորվածություն են ձեռք բերել»․ Շոլց
208Երեկ, 16:24Հայաստանը ստացել է Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված Ռուսաստանի նամակը
151Երեկ, 15:54