ԲՀԿ-ի և «Իմ քայլը» դաշինքի վստահված անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել
1040 Կիրակի, 23 սեպտեմբերի, 2018 թ., 13:40 «Ականատես» դիտորդական առաքելությունը տեղեկացնում է, որ Նորք-Մարաշի 9/6 ընտրատեղամասում ժամը 12:53-ի սահմաններում տեղի է ունեցել ընտրողներին օգնելու կարգի խախտում. տատիկն իր թոռան հետ առանց տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում գրառում կատարելու քվեախցիկում կատարել են ընտրություն: Խնդրին արձագանքել է նաև «Իմ քայլը» դաշինքի վստահված անձը, որի արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստաված անձի և «Իմ քայլը» դաշինքի վստահված անձի միջև վիճաբանություն է տեղի ունեցել: Միայն քվեախցիկից դուրս գալուց հետո համապատասխան գրառում է կատարվել տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստաված անձը շարունակել է ուղղորդել ընտրողներին՝ ցուցումներ տալով նրանց: Անձն իրավունք ունի օգնելու քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող միայն մեկ ընտրողի: Բացի նշված դեպքից, քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում այլ անձի ներկայությունն արգելվում է։ Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողին օգնող անձի տվյալները գրառվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում, հայտնում է դիտորդական առաքելությունը: |
Ոստիկանների հետ բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշաթափվեց (տեսանյութ)
2313:48Գերասիմ Վարդանյանին բերման ենթարկեցին (տեսանյութ)
5313:24«Դե պատկերացրու, որ պապան աթոռին չլինի, ինչ կանեն ձեր հետ». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
6413:18Քաղաքացիները փակեցին Չարենցի փողոցը (տեսանյութ)
6213:06Քաղաքացիները միջպետական ճանապարհներ են փակել (տեսանյութ)
5712:48«STOP NIKOL». ակցիա՝ Կառավարության շենքի դիմաց (տեսանյութ)
6912:36Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը
8912:30Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը (տեսանյութ)
10312:00