Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

Առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ժամը 18:00-ի դրությամբ ստացվել է 7 հաղորդում. ՔԿ

Առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ժամը 18:00-ի դրությամբ ստացվել է 7 հաղորդում. ՔԿ
327
Կիրակի, 23 սեպտեմբերի, 2018 թ., 19:10

2018թ. սեպտեմբերի 23-ին՝ Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրության օրը, առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումներում, ժամը 18-ի դրությամբ, ստացվել է 7 հաղորդում-ահազանգ։

Ստացված հաղորդումներից 5-ը վերաբերում է քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 2-ը՝ կրկնակի քվեարկության փորձին։

Ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ առերևույթ ընտրական իրավունքի խախտման հատկանիշներ պարունակող նյութերում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

Արդյունքների մասին Քննչական կոմիտեն պարբերաբար կներկայացնի: