Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Բոլոր դիտորդներին խստիվ զգուշացում». Արթուր Սաքունց

«Բոլոր դիտորդներին խստիվ զգուշացում». Արթուր Սաքունց
328
Կիրակի, 23 սեպտեմբերի, 2018 թ., 19:20

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Անկախ դիտորդ»-ի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Բոլոր դիտորդներին խստիվ զգուշացում.

Դիտարկման արդյունքում որևէ տվյալ բացի համակարգողից և իրավաբանից որևէ այլ անձանց՝ ընկեր, բարեկամ, ծանոթ և այլն, չփոխանցել․․․

Ունենք մեկ դեպք, երբ մեկ դիտորդը իր դիտարկված փաստի մասին կիսվել է գործընկերոջ հետ, իսկ վերջինս տեղեկացրել է իր դիտորդ չհանդիսացող ընկերոջը։

Ի վերջո, տեղեկությունը հայտնի է դարձել ոստիկանությանը, և չնախապատրաստված, չուսումնասիրված և իրավաբանի կողմից առանց որևէ խորհուրդի ստիպված ենք չթաքցնելու հիմնավորմամբ, տեղեկությունը հայտնել ոստիկանությանը։ Շատ անհարմար վիճակի մեջ եք դնում և մեզ և դիտորդական առաքելությանը»։