Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Շնորհավոր Երևան, առաջին լեգիտիմ ու լեգալ ընտրությունները կայացան». Ստյոպա Սաֆարյան

«Շնորհավոր Երևան, առաջին լեգիտիմ ու լեգալ ընտրությունները կայացան». Ստյոպա Սաֆարյան
635
Կիրակի, 23 սեպտեմբերի, 2018 թ., 22:10

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.«Հանգիստ, առանց աժիոտաժի քաղաք, խաղաղ ընտրություններ։ Մարդիկ սեփական քայլով գնացին ընտրությունների։ Նույնիսկ 25000 մարդ ավել է գնացել, քան 2017-ին։ Բերանով եք ասում՝ 25000... Թիվ է։ Մարդ են։ Հապա 10000 դրամով այդ թիվն ու ամբողջը բազմապատկեք... Ընտրատեղամաս գնացած մարդկանց միակ մոտիվացիան սեփական երկրի ու քաղաքի ապագան ընտրելն է եղել, ոչ թե փողն ու խուժանի պարտադրանքը։ Մեր շենքից սկսած մյուսներով ավարտած՝ ոչ մի տանող-բերող ավտոմեքենա....Լուրջ խախտումների բացակայություն... Ահա թե ինչ է քաղաքական կամքը... Շնորհավոր Երևան։ Առաջին լեգիտիմ ու լեգալ ընտրությունները կայացան։ Երկրի կայունացման առաջին քայլն արված է։ Ինչ վերաբերում է մասնակցության տոկոսին, արժե հիշել, որ երկրից 28 տարվա մեկնածները, լիքը մահացածներ էլ դեռ ցուցակներում են։ Եթե նրանց թիվը հանենք, իրականում այդ տոկոսն էլ շատ մեծ է, քան հայտարարվածը»։