«Համոզիչ հաղթանակ». միջազգային լրատվամիջոցները՝ Երևանի ավագանու ընտրությունների մասին
354 Երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ., 10:30 Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները հայտնվել են միջազգային մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դաշինքը հաղթեց Երևանի ավագանու ընտրություններում՝ հավաքելով ձայների 81,06%-ը»,- գրում է РИА Новости գործակալությունը: Գործակալությունը հիշեցնում է, որ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը լքեց պաշտոնը հուլիսի 9-ին՝ իր հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներից հետո: «Նախկին քաղաքապետին մեղադրում էին ոչ արդյունավետ կառավարման համար: Բացի այդ, համացանցում հայտնվեցին նրա խոշոր կարողության մասին տեսագրությունները»,- հավելում է ռուսական լրատվամիջոցը: Ռուսական մեկ այլ՝ Коммерсант պարբերականը, գրում է, որ «ՀՀ վարչապետի կողմից աջակցվող թեկնածուի՝ հումորիստ Հայկ Մարությանի հաղթանակն ակնհայտ էր գրեթե սկզբից»: «Այս ընտրությունները կարևոր քաղաքական նշանակություն ունեն ժողովրդի, ՀՀ քաղաքացու համար, քանի որ այդ ընտրություններով նրանք հաստատում ենք այն հաղթանակը, որը տոնեցին Հանրապետության հրապարակում»,- նշում է պարբերականը՝ մեջբերելով Նիկոլ Փաշինյանի խոսքը: Кавказский узел-ը ներկայացնում է ԿԸՀ-ի կողմից հրապարակված ընտրությունների նախնական տվյալները: «Համոզիչ հաղթանակ տարավ «Իմ քայլը» դաշինքը՝ դերասան և պրոդյուսեր Հայկ Մարությանի գլխավորությամբ»,- իր հերթին, գրում է Deutsche Welle-ն՝ ընդգծելով, որ ընտրությունների ընթացքում լուրջ խախտումներ չեն արձանագրվել: «Այժմ սպասվում են խորհրդարանական ընտրություններ»,- հավելում է պարբերականը: «Հեղափոխությունից հետո առաջին ընտրությունները: Դիտորդներն այդ ընտրությունները քննություն համարեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար: Փաշինյանը, ով ճանաչված է հակակոռուպցիոն և տնտեսական բարեփոխումների իր դիրքորոշմամբ, դեռևս պայքարում է նախկինում իշխող՝ Հանրապետական կուսակցության դեմ: Ընտրություններից առաջ նա քաղաքացիներին կոչ արեց քվեարկել իր դաշնակիցների համար»,- ասվում է Երևանի ավագանու ընտրությունների մասին պատմող Al Jazeera-ի հոդվածում: Հոդվածում ասվում է նաև, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կուսակցությունը չէր մասնակցում ընտրություններին: |
«Հայկական պետությունը տեր չկանգնեց իր գերեվարված քաղաքացիներին»․ Հովհաննես Ավետիսյան
7416:24«Գլխավոր *****ի ֆոնին ստվերում են մնում ոչ պակաս *****երը»․ Լուսինե Հարոյան
8916:18«Ասելու բան կա՝ նիկոլին «պարոն վարչապետ» դարձնողներին»․ Արամ Գևորգյան
9116:06«Տարածքային փոփոխությունների հարցը կարող է լուծվել բացառապես հանրաքվեով». Գևորգ Դանիելյան
8515:24«Հանդիպում կլինի, թե երբ, չեմ կարող ասել»․ Փաշինյան
8615:00«Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ ՀՀ մաս լինելը». վարչապետ
8714:36«Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն»․ Փաշինյանի ամբողջական հարցազրույցը (տեսանյութ)
10614:18«Այս պահին գյուղ են եկել պետական օղակներից ու չափագրումներ են իրականացնում»․ Դանիելյան
9214:00