Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Սպասվում է Նիկոլ Փաշինյանի ելույթը` աշխարհի թիվ մեկ քաղաքական ամբիոնից». Սուրեն Սարգսյան

«Սպասվում է Նիկոլ Փաշինյանի ելույթը` աշխարհի թիվ մեկ քաղաքական ամբիոնից». Սուրեն Սարգսյան
284
Երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ., 11:15

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արտաքին աշխարհին պետք է ներկայանալ՝ որպես միասնական ժողովուրդ:

Սպասվում է Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ աշխարհի թիվ մեկ քաղաքական ամբիոնից:
Ուզում եմ վարչապետն ի լուր աշխարհի ներկայացնի Արցախի կարգավարման հարցում մեր մոտեցումները, հայ-թուրքական հարաբերությունների ապագայի մասին մեր պատկերացումները, Սիրիայում ներգրավվածության անհրաժեշտության մասին մեր հիմնավորումները, համաշխարհային գործընթացների ազդեցությունը Հայաստանի վրա և դրանց հակազդելու մեր տեսլականը, մեր արտաքին քաղաքականության ուղենիշները:

Հայաստանի և Արցախի անվտանգությունը համարում եմ մեր մեծագույն մարտահրավեր: Դրան հակազդելու լավագույն ձևը միասնականությունն է՝ մի կողմ դնելով ներքաղաքական հակասությունները:

Նիկոլ Փաշինյանին հաջողություն եմ մաղթում իր՝ ամենակարևոր արտաքին քաղաքական միջոցառման մասնակցության ընթացքում: Նրան դիտելու է ամբողջ աշխարհը: Աշխարհի համար միասնական լինենք և մեր երկրի ղեկավարի կողքին, ով էլ որ նա լինի»: