Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

ԿԸՀ-ն ամփոփեց ընտրությունների նախնական արդյունքները. ինչպե՞ս են բաշխվելու մանդատները

ԿԸՀ-ն ամփոփեց ընտրությունների նախնական արդյունքները. ինչպե՞ս են բաշխվելու մանդատները
484
Երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ., 12:10

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը քիչ առաջ ամփոփեց Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքները՝ կազմելով արձանագրություն.

1. «Իմ քայլը» դաշինք - 294.109 ձայն, 81.05%
2. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն - 25.219 ձայն, 6.95%
3. «Լույս» դաշինք - 18.112 ձայն, 4.99%
4. «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն - 5.882 ձայն, 1.62%
5. «Երկիր Ծիրանի» կուսակցություն- 5.059 ձայն, 1.39%
6. «Օրինաց երկիր» կուսակցություն - 3.948 ձայն, 1.09%
7. «Երևանցիներ» դաշինք- 2.985 ձայն, 0.82%
8. «Ժառանգություն» կուսակցություն- 2.709 ձայն, 0.75%
9. «Երևանի հանրություն» դաշինք - 2.502 ձայն, 0.69%
10. «Ժողովրդավարական ուղի» կուսակցություն - 799 ձայն, 0.22%
11. Ռեֆորմիստների կուսակցություն - 792 ձայն, 0.22%
12. «Հայք» (Հայկազուններ) կուսակցություն - 692 ձայն, 0.19%

Այսպես, Երևանի ավագանիում ներկայացված կլինի 3 ուժ՝ «Իմ քայլը» դաշինք, ԲՀԿ, «Լույս» դաշինք: Ընտրության վերջնական արդյունքները կհրապարակվեն սեպտեմբերի 30-ին: Երևանի ավագանու 65 տեղերից 57-ը, ըստ նախնական հաշվարկի, բաժին կհասնի «Իմ քայլը» դաշինքին, 5 տեղ կստանա ԲՀԿ-ն և 3 տեղ՝ «Լույս» դաշինքը: