«Սասնա Ծռեր» կուսակցությունը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին
378 Երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ., 12:15 «Սասնա Ծռեր» կուսակցության նախաձեռնող խմբի քարտուղարությունը հայտարարություն է տարածել Երևանի ավագանու 2018թ. սեպտեմբերի 23-ի ընտրությունների վերաբերյալ. «2018 թ. սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած Երևանի ավագանու իսկապես ազատ ընտրությունները վկայեցին, որ երկրում ժողովրդավարություն հաստատելու համար առաջացել է աննախադեպ դրական իրավիճակ: Նշանակալից էր այն հանգամանքը, որ ժողովուրդն իր ազատ կամքով մերժեց հին ուժերին և կողմնորոշվեց դեպի ապագան: Շնորհավորում ենք «Իմ Քայլը» դաշինքին նրա տարած համոզիչ հաղթանակի առթիվ և Հայկ Մարությանին ու նրա թիմին մաղթում ենք արգասաբեր աշխատանք: Ուրախությամբ փաստում ենք, որ Երևանի ավագանու ընտրությունների մասնակիցների ավելի քան ութսուն տոկոսի ձայնը ևս մեկ յուրօրինակ վստահության քվե է հեղափոխությանը և Նիկոլ Փաշինյանին, ինչը էական է երկրում արմատական փոփոխություններն անշեղորեն շարունակելու համար»: |
«Ադրբեջանի վարքագիծն անընդունելի է». Ռուստամ Բաքոյան (տեսանյութ)
1817:06«Միակողմանի զիջումը ոչ միայն չի կանխելու պատերազմը, այլև արագացնելու է այն»․ Տ․ Հայրապետյան
3317:00Ուկրաինան 2000 կմ ամրություն է կառուցում՝ տարածքները պահելու համար․ #FinancialTimes
7816:48«Չեմ բացառում, որ Արցախի գործիչների նկատմամբ հետապնդումների նոր ալիք սկսվի»․ Իշխան Սաղաթելյան
4816:30«Սահմանը պետք է գծել Խորհրդային Հայաստանի առաջին սահմանով»․ Տիգրան Աթանեսյան
5416:18«Կամ գյուղերը կհանձնեն խաղաղ, կամ ուժային գործողության արդյունքում»․ ադրբեջանցի պատգամավոր
7216:00Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
6815:00«Կռահեք, թե ո՞ր երկիրը չի միացել հայտարարությանը»․ Տիգրան Վարդանյան
8414:48