«Երևանի ղեկավարի թիմում չպետք է լինեն քաղաքի մասին պատկերացում չունեցողներ». Աշոտ Ասատրյան
534 Երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ., 17:30 Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի նոր քաղաքապետը և իր թիմը պետք է առանձնահատուկ սիրեն Երևանի ամեն միլիմետրը, մարդիկ պետք է հասկանան, որ Երևանը միայն կենտրոնի մի քանի փաբոտ և ակումբային փողոցները չեն. Երևանն իրականում շատ ավելի մեծ հասկացողություն է, քան ամենահասարակ փողոցներն ու դրանց վրայի շինությունները։ Երևանցին Երևանին պետք է վերաբերի ոչ թե քաղաքի, այլ մարդու, ում անչափ սիրում է ու ում համար սիրտը իրոք ցավում է։ Երևանի ղեկավարի թիմում չպետք է լինեն մարդիկ, ովքեʹր ամենափոքր պատկերացումները չունեն այս քաղաքի մասին, ովքեʹր Երևանի ծայրամասերից չեն եկել, ովքեʹր սահմանափակվում են միայն Օպերայով և Հյուսիսային պողոտայով։ Նոր քաղաքապետը գրեթե բոլորի մոտ ընկալվում է դրական կերպարով՝ որպես ուրախ և խելացի մարդ: Հույս ունեմ՝ ապագայում Երևանի քաղաքապետարանի ամեն անդամին ընտրելուց չի մոռանա, որ երևանցիները իրեն սիրում են ու հատուկ ուշադրություն կդարձնի ամեն մեկին, որպեսզի բոլորով սիրեն մեր քաղաքը։ Չգիտեմ՝ ինչով է ավել, ինչով է պակաս Երևանը բոլոր մյուս քաղաքներից, բայց այս քաղաքը չսիրելն անհնար է ու չսիրելով նրա համար աշխատելը հանցագործություն է։ Քաղաքապետին մաղթում եմ հաջողություն, քանի որ իր հաջողությունը ուղղակի կապված է ու ազդում է մեզ վրա։ Երևանին էլ մաղթում եմ համբերություն»։ |
«Փաշինյանը խոստովանել է, թե ինչու է ականազերծման աշխատանքների հրաման տվել». Տիգրան Աբրահամյան
10202:18«Եթե քաղաքական լուծումներ չգտնվեն, կարող է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ ստեղծվել». քաղաքագետ
146Երեկ, 17:24«Մենք երբեք չենք մոռացել 4 գյուղերի հարցը»․ Ալիև
281Երեկ, 16:54«Վտանգավոր 2 թեզ, որ շրջանառության մեջ են դրել իշխանության դրածոները». Արմեն Հայրապետյան
136Երեկ, 16:48«Ընդդիմությունը պարտավոր է բարձրացնել կապիտուլյանտին անվստահություն հայտնելու հարց». Տ. Աթանեսյան
113Երեկ, 16:30«Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան
115Երեկ, 16:24«Բաքուն, առավել քան երբևէ, մոտ է Երևանի հետ խաղաղությանը»․ Ալիև
263Երեկ, 16:00«Երկու երկրների ղեկավարները քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները»․ Հաջիև
218Երեկ, 15:48