Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

««Կենտրոն TV», «Երկիր մեդիա», «Հ3», «Արարատ» ու մյուս հեռուստաընկերությունները բացահայտ «Իմ քայլի» դեմ էին աշխատում». Ստյոպա Սաֆարյան

««Կենտրոն TV», «Երկիր մեդիա», «Հ3», «Արարատ» ու մյուս հեռուստաընկերությունները բացահայտ «Իմ քայլի» դեմ էին աշխատում». Ստյոպա Սաֆարյան
410
Երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ., 13:30

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ընտրություններին մասնակցող երեք ուժ սեփական հեռուստաընկերությունն ուներ՝ ԲՀԿ-ն՝ «Կենտրոն TV», ՀՅԴ-ն՝ «Երկիր մեդիա», Օրինաց Երկիրը՝ «Հ3»: Ինֆորմացիոն ռեսուրսից բացի փող էլ ունեին՝ ավելին քան մյուսները: «Արարատ» ու մյուս հեռուստաընկերություններն էլ բացահայտ «Իմ քայլի» դեմ էին աշխատում: Այս ընտրությունները ցույց տվեցին, որ խոր անվստահություն կա նաև նրանց նկատմամբ, որովհետև ուղեղների լվացումը, քաղաքականությունն իմիտացիայի ու կեղքծիքի պրոպոգանդայի վերածելն այլևս չեն աշխատում: ՀՀ քաղաքացին արդեն այլ խողովակներով է ձևավորում իր կարծիքը: Մտածեք սրա մասին, որ կրկին ֆիասկո չունենաք խորհրդարանական ընտրություններում»: