Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել
340
Երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ., 14:10

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել.

«Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և հատկապես երևանցիներին՝ մեր պետության վերջին 23 տարվա պատմության ընթացքում առաջին անգամ տեղի ունեցած ազատ եւ օրինական ընտրությունների կապակցությամբ:

Մենք երկար պայքարել էինք այս օրվա համար և անկախ թե ով հաղթեց այս ընտրություններում, սա կարող է դառնալ նոր սկիզբ մեր երկրի ժողովրդավարացման կայուն մի գործընթացի և երաշխիքը՝ նախկինին այլևս երբեք չվերադառնալու:

Մենք նաև շնորհավորում ենք նախընտրական արշավին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին, հատկապես «Իմ քայլը» դաշինքնին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին և պարոն Հայկ Մարությանին՝ այս կարևոր միջոցառումն իրենց մասնակությամբ կայացնելու համար և ամենաբարին մաղթում նրանց բոլորին»: