Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Շնորհավորում եմ «Իմ քայլը» դաշինքին, վարչապետ Փաշինյանին». Էդմոն Մարուքյան

«Շնորհավորում եմ «Իմ քայլը» դաշինքին, վարչապետ Փաշինյանին». Էդմոն Մարուքյան
490
Երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ., 14:35

«Կրկին շնորհավորում եմ «Իմ քայլը» դաշինքին, վարչապետ Փաշինյանին, Երևանի նորընտիր ավագանուն, Հայկ Մարությանին ու նաև մեր ավագանիներին: Շնորհակալություն երևանցիաներին՝ մեր դաշինքին տված ձայների համար»,- «Ազատության» եթերում ասաց «Լույս» դաշինքի անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: «Բացառիկ ընտրություններ էին, չկար փողի գործոն ու մարդիկ իրենք էին որոշում՝ ում օգտին քվեարկել... Վարչական ռեսուրսի կիրառման որոշակի մտահոգություններ եղել են, իշխանությունը նոր է ու այնքան էլ ուշադիր չենք այս բաներին, պետք է ուշադիր լինենք: Գործող իշխանությունը պետք է ավելի զգույշ լիներ»,- հավելեց նա:

Նշենք, որ այսօր նույն դաշինքի ավագանու թեկնածու Դավիթ Խաժակյանը Armlur.am-ի հետ զրույցում ասել էր. «Ես, իհարկե, սպասում էի, որ վարչապետի ներգրավվածությունը ընտրություններին իր ազդեցությունն ունենալու է, բայց որ այն կլինի այս աստիճան, անկեղծ ասած՝ չէի պատկերացնում: Կարող ենք արձանագրել, որ ժողովուրդն իր վստահության քվեն տվեց պարոն Փաշինյանին»:

Տեղեկացնենք, որ «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հրաժարվելու է Երևանի ավագանու մանդատից: Դաշինքից Երևանի ավագանիում ներկայացված կլինի երեք անձ՝ Դավիթ Խաժակյանը, Անի Սամսոնյանն ու Անի Խաչատրյանը: