Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

Ռեֆորմիստների կուսակցությունը շնորհավորել է երևանցիներին

Ռեֆորմիստների կուսակցությունը շնորհավորել է երևանցիներին
342
Երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ., 15:40

«Ռեֆորմիստների» կուսակցությունը ֆեյսբուքյան պաշտոնական էջում շնորհավորել է երևանցիներին.

«Սիրելի՛ երևանցիներ,
«Ռեֆորմիստների» կուսակցությունը շնորհավորում է բոլոր երևանցիներին նորագույն պատմության մեջ քաղաքապետի՝ իրենց առաջին արդար և անկախ ընտրությունների կապակցությամբ: Անկախ այս ընտրապայքարի արդյունքներից՝ մենք ողջունում ենք մեր համաքաղաքացիներին, ովքեր կատարեցին իրենց քաղաքացիական պարտքը: Մենք երախտապարտ ենք այն հարյուրավոր երևանցիներին, ովքեր իրենց քվեն վստահեցին մեր կուսակցությանը: Մենք մնում ենք հավատարիմ մեր գաղափարներին և սկզբունքներին, վերահաստատում ենք մեր վճռականությունը՝ շարունակել պայքարը մեր երկրի հետագա զարգացման և ժողովրդի բարեկեցության համար»: