«Մի փոքր անհանգիստ վիճակում եմ եղել քվեների ամփոփման փուլում». Նիկոլ Փաշինյան
593 Երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ., 16:10 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին, ուղիղ եթերում անդրադառնալով Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներին, ասել է. «Մի փորք անհանգիստ վիճակում եմ եղել քվեների ամփոփման փուլում, որովհետև եղել եմ Ատլանտյան օվկիանոսի վրա, կարելի էր նաև պատկերացնել, թե վայրէջքից հետո, երբ իմացել եմ, որ ձայների մոտ կեսի հաշվարկից հետո «Իմ քայլը» հավաքել է ավելի քան 80 տոկոս: Սա բացառիկ ընտրություն էր. քաղաքացին ուներ ընտրություն՝ գնալ տեղամաս ու արտահայտել իր կամքը: Շնորհավորում եմ բոլորիս, շնորհավորում եմ Հայկ Մարությանին ու ցանկանում արդյունավետ գործունեություն»: ՀՀ վարչապետը շնորհավորեց նաև Երևանի ավագանի անցած ԲՀԿ-ին ու «Լույս» դաշինքին: «Քննարկվում է մասնակցության թիվը՝ ավելի քան 43 տոկոս: Ասում են՝ մեծամասնությունը չի մասնակցել ու քաղաքական հետևություններ են անում, բայց փաստարկները, մեղմ ասած, ծիծաղելի են: Նախորդ ընտրություններին ավելի քիչ մարդ է մասնակցել այն պայմաններում, երբ Գազելներով, ավտոբուսներով, կաշառքով, վարչական ռեսուրսով մարդիկ բերման են ենթարկվել տեղամասեր»,- նշեց նա: |
«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
2917:24Մակրոնն Ուրսուլա ֆոն դեր Լայենին փոխարինող է փնտրում․ #Bloomberg
12317:00Ժապարովն ու Ալիևը այցելել են օկուպացված Արցախ
9216:00«Ուկրաինան շուտով կդադարի գոյություն ունենալ, եթե․․․»․ Լուկաշենկո
12815:48«Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան
7615:30«Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին (տեսանյութ)
10115:18«Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե՞ չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
11315:06«ԵՄ առաքելությունը կոչված է լրտեսական գործունեություն ծավալելու տարածաշրջանում»․ Զախարովա
8214:36