Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

Արծրուն Հովհաննիսյանը` Դավիթ Տոնոյանի՝ Մուրացանի կենտրոնական հոսպիտալ այցի մասին

Արծրուն Հովհաննիսյանը` Դավիթ Տոնոյանի՝ Մուրացանի կենտրոնական հոսպիտալ այցի մասին
692
Երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ., 16:40

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է Մուրացանի կենտրոնական հոսպիտալ։ Նախարարն առաջին հերթին այցելել է նախօրեին առաջնագծում վիրավորված զինծառայող, շարքային Գևորգյան Արթուրին։ Արթուրի առողջական վիճակի մասին նախարար Դավիթ Տոնոյանը խոսել է բժիշկների հետ, հանդիպել ծնողներին։ Արթուր Գևորգյանի վիճակը ներկայումս կայուն է։ Դավիթ Տոնոյանը շրջել է հոսպիտալում, հանդիպել այլ հիվանդների, ՌԲՎ պետ Գայանե Հովհաննիսյանի և հոսպիտալի պետի հետ քննարկել հոսպիտալում բուժման կազմակերպման հետ կապված հարցեր»։