Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Լևոն Երանոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին

Լևոն Երանոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին
388
Երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ., 16:05

Ինչպես երեկ հայտնել էինք, ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը կանչվել է Հատուկ քննչական ծառայություն՝ քննչական գործողությունների մասնակցելու համար։ Այդ մասին MAMUL.am-ին փոխանցեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Լևոն Երանոսյանի շահերի պաշտպան Տիգրան Սաֆարյանն էլ «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է, որ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին: Երանոսյանը կասկածվում է Քրեական օրենսգրքի 309 հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը։