Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

Արամ Սարգսյանը բաց թողեց իր «շանսը»

Արամ Սարգսյանը բաց թողեց իր «շանսը»
531
Երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ., 17:40

ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կալանավորումից հետո այդ պաշտոնում շրջանառվում էր Վազգեն Սարգսյանի եղբայր, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանի անունը: Վերջինը դեմ չէր այդ առաջարկին, ավելին, երբ հուլիսին վարչությունն առաջադրեց նրա թեկնածությունը, Սարգսյանը հայտարարեց, որ իրավունք չունի չհամաձայնելու և առաջարկեց համագումարը հրավիրել սեպտեմբերին: Ասում են՝ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավից առաջ և ընթացքում, իրավիճակը փոխվեց. Արամ Սարգսյանը սկսեց սուր ելույթներ ունենալ ՀՀ վարչապետի հասցեին: Ըստ լուրերի՝ դա էր պատճառը, որ ազատամարտիկները նախօրեին հավաքվեցին ու հայտարարեցին, որ Սասուն Միքայելյանին են տեսնում այդ պաշտոնին: «Քանի որ մտածում էին Արամը Նիկոլի հետ ա, Արամին առաջադրեցին, երեկ իմացանք, որ Սասունին են առաջադրել»,- թեմայի վերաբերյալ իր տեսակետն է հայտնել «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: