«Մենք չենք գրել «ներողություն» բառը, ինչպես մեզ խնդրել էր Չավուշօղլուն». Արցախ այցելած Թուրքիայի քաղաքացիներ
![]() 762 Ուրբաթ, 08 դեկտեմբերի, 2017 թ., 11:35 Թուրքիայի քաղաքացիները հերքել են 2017թ. սեպտեմբերին Արցախ այցելելու համար իրենց նկատմամբ քրեական գործի հարուցման մասին տեղեկությունները: «Ադրբեջանի կողմից սկսած հետաքննության շրջանակներում մենք հարցում ենք ուղարկել Թուրքիայի արդարադատության նախարարությանը: Այդքանով ամեն ինչ վերջացել է: Մեր հանդեպ քրեական գործ չի հարուցվել և մեզ չեն հարցաքննել Արցախ այցելելու համար»,- նրանց խոսքն է մեջբերում «Ակօս» պարբերականը: Արցախ այցելած Թուրքիայի քաղաքացիները նաև նշել են, որ նամակ են ուղարկել Ադրբեջանի ղեկավարությանը, որում բացատրել են այցի պատճառները: «Նամակում մենք ներողություն չենք խնդրել Ադրբեջանից, մենք միայն հայտնել ենք, որ հաճախ ենք այցելում հակամարտությունների գոտիներ: Մենք չենք գրել «ներողություն» բառը, ինչպես մեզ խնդրել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն»,- ասել են նրանք: Հիշեցնենք, որ ավելի վաղ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Արցախ այցելելու համար Թուրքիայի 4 քաղաքացու՝ քաղաքական գործիչ Ուֆուք Ուրասի, գրող Սայիթ Չեթինօղլուի, լրագրողներ Ալի Բայրամօղլուի և Էրոլ Քաթըրջիօղլուի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
