Մամեդյարովը՝ համանախագահների մասնակցությամբ 8 ժամ տևած բանակցությունների մասին
![]() 667 Ուրբաթ, 08 դեկտեմբերի, 2017 թ., 12:30 Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը երեկ Վիեննայում ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ պատմել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ նոր հանդիպման մասին, որը կկայանա 2018թ. հունվարին: Նրա խոսքով՝ կայանալիք հանդիպումը «ցույց կտա, թե որքանով է Հայաստանը շահագրգիռ կառուցողական բանակցությունների անցկացման հարցում»: Նա նաև հիշեցրել է, որ Նալբանդյանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ բանակցությունները տևել են 8 ժամ: «Մի կողմից, դա լավ է: Կառուցողական և արդյունավետ բանակցությունների ակտիվացումը կարող է պատճառ հանդիսանալ համանախագահների լավատեսության համար: Մենք համաձայնության ենք եկել, որ հաջորդ տարի սեպտեմբերին առավել կառուցողական քննարկումներ կանցկացնենք այն մասին, թե ինչպես առաջ տանել խաղաղ բանակցային գործընթացը»,- ասել է Մամեդյարովը: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
7903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
173Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
236Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
283Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
221Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
178Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
301Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
341Երեկ, 16:09
