Ադրբեջանցիները պահանջել են Մոսկվայի խանութներից հեռացնել Արցախում արտադրված դոշաբը
![]() 989 Շաբաթ, 09 դեկտեմբերի, 2017 թ., 15:40 Օրերս մի խումբ ադրբեջանցիներ սկանդալ են բարձրացրել Մոսկվայի սուպերմարկետներից մեկում՝ պահանջելով հեռացնել «Արցախ ֆրութ» ընկերության թթի դոշաբը, հաղորդում է rusarminfo.ru-ն: Գործակալության հետ զրույցում Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լևոն Մուքանյանը հայտնել է, որ ադրբեջանցիները խանութի ղեկավարությանը բողոքել են, որ, իբր, խանութը խախտում է ռուսական օրենսդրությունը, քանի որ Արցախի արտադրանքն արգելված է Ռուսաստանի տարածքում: «Դա, իհարկե, բացարձակ սուտ է»,- ասել է Մուքանյանը: Դրանից հետո խանութի ղեկավարությունն իրավաբան է կանչել, ով որևէ խախտում չի արձանագրել: Մուքանյանի խոսքով՝ Ռուսաստանի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները փորձում են ՌԴ քաղաքացիներին պարտադրել Ադրբեջանի օրենսդրությունը: |

Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
2114:36
«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան
4614:24
«Ադրբեջանի և Իրանի համատեղ նախագծերը լայն հնարավորություններ կբացեն տարածաշրջանի համար»․ Ալիև
7714:18
«ԱՄՆ-ն Մեքսիկային հետախուզական տվյալներ է տրամադրել»․ Լևիթ
7714:12
«ՀՀ-ն երբեք չի ունեցել փողով այսքան հարուստ, գաղափարապես այսքան սնանկ ընդդիմություն». Հայկ Կոնջորյան
7513:42
«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
14512:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
18011:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
21710:30
