«Մոսկվան հասկացել է՝ Բաքվին զենք վաճառելն անզգուշություն էր». Զատուլին
![]() 763 Երեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2017 թ., 16:25 Մոսկվայում հասկացել են, որ Ադրբեջանին զենքի մատակարարումն անզգուշություն էր: Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը, հաղորդում է Eurasia Daily-ն: Նրա խոսքով՝ Ռուսաստանի արտաքին քաղաքականության ադրբեջանական ուղղվածությունը վերահսկողները հաշվի չեն առել Բաքվի ագրեսիվության մակարդակն ու ռազմական ճանապարհով ԼՂ հակամարտությունը կարգավորելու մասին բազմաթիվ հայտարարությունները: Այդ գործոնները, ըստ Զատուլինի, պետք է կանգնեցնեին նրանց, ովքեր զենք էին վաճառում Ադրբեջանին: «Այդպես երբեմն լինում է: Մինչ մեկ գերատեսչություն, օրինակ՝ ԱԳՆ-ն, զբաղված է հակամարտության կարգավորմամբ, մեկ այլ գերատեսչություն զբաղված է իր՝ տվյալ դեպքում պաշտպանական արտադրանքի իրացմամբ: Սակայն կարծում եմ, որ Ռուսաստանն արդեն անհրաժեշտ եզրակացություններն է արել՝ նորագույն զենք մատակարարելով իր դաշնակից Հայաստանին՝ տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը պահպանելու նպատակով»,- ընդգծել է Զատուլինը:
|

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
