Բաքուն թարմացրել է Արցախ այցելածների «սև ցուցակը»
![]() 3169 Հինգշաբթի, 28 դեկտեմբերի, 2017 թ., 14:45 Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը հայտարարել է, որ թարմացվել է 2017թ. առանց Բաքվի թույլտվության Լեռնային Ղարաբաղ այցելածների «սև ցուցակը»: «Ադրբեջանի ԱԳՆ-ի «անցանկալի անձանց» ցուցակում մոտ 600 մարդու անուն կա: Այս տարի ադրբեջանական կողմին մոտ 10 մարդ է դիմել՝ խնդրելով ցուցակից հեռացնել իրենց անունները: Նրանց մի մասի անունները հեռացվել են ցուցակից, մյուսների դիմումները դեռևս դիտարկվում են»,- ասել է Գաջիևը Բաքվում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Նա նաև մեկնաբանել է Արցախ այցելած Թուրքիայի քաղաքացիների շուրջ ստեղծված իրավիճակը: Նրա խոսքով՝ Ադրբեջանի իրավապահ մարմիններն այդ հարցով շարունակում են աշխատել թուրքական կողմի հետ: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
