«ԼՂ խնդիրը մեկ փաստաթղթով մեկընդմիշտ հնարավոր չէ լուծել». Լավրով
![]() 1102 Երկուշաբթի, 15 հունվարի, 2018 թ., 14:35 Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը 2017-ին ռուսական դիվանագիտության կատարած աշխատանքների արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն անհնար է մեկընդմիշտ լուծել մեկ փաստաթղթով, հաղորդում է ТАСС-ը: «Մենք՝ ընդհանրացնելով կողմերի բոլոր դիրքորոշումներն, ինտենսիվ ջանքեր ենք գործադրել այդ ճգնաժամի լուծման համար և միաժամանակ փորձել ենք հուշել այն փոխզիջումները, որոնք կարող են հանգեցնել ընդհանուր հայտարարի այն հարցերում, որոնց հարցում կողմերը մինչ այժմ տարբեր դիրքորոշումներ ունեն: Ռուսաստանն այդ հակամարտության կարգավորման համար կոնկրետ ծրագրեր չունի, քանի որ այն կարող են կարգավորել միայն հակամարտության կողմերը: Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն հակամարտության կարգավորման համար բոլոր պայմաններն ստեղծել են»,- ասել է Լավրովը: Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների բոլոր առաջարկները գտնվում են հակամարտող կողմերի մոտ: «Նրանք գիտեն համանախագահների կարծիքը, սակայն պետք է իրենք լուծեն խնդիրը: Մենք դրական ազդակներ ենք ակնկալում»,- հավելել է ՌԴ արտգործնախարարը: Նա նաև նշել է, որ այժմ «կարևոր է հավելյալ քայլերի ձեռնարկումը, որպեսզի շփման գծում իրավիճակն առավել հանգիստ լինի, ինչն էլ կօգնի սկսել քաղաքական կարգավորումը»: «Այդ խնդիրը մեկ փաստաթղթով մեկընդմիշտ հնարավոր չէ լուծել: Անհրաժեշտ է փուլային մոտեցում, որը կարտացոլի համաձայնություններն ու կորոշի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավորման, այդ թվում՝ ԼՂ կարգավիճակի, շահերից բխող հավեյլալ քնննարկումների հարցով աշխատանքի ուղիները»,- նշել է Լավրովը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
