«ԼՂ հակամարտության գոտում լայնամասշտաբ ռազմական գործողությունները ցանկացած պահի կարող են վերսկսվել». Քերի Քավանո
![]() 815 Ուրբաթ, 19 հունվարի, 2018 թ., 15:50 Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կա ցանկացած պահի ռազմական գործողությունների վերսկսման ռիսկ: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Քենթուքիի համալսարանի պրոֆեսոր Քերի Քավանոն, փոխանցում է Trend-ը: Փորձագետը հիշեցրել է, որ 2017թ. ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահության ժամանակ մեծ ջանքեր են գործադրվել վստահության ամրապնդման մեխանիզմներն առաջ տանելու ուղղությամբ, որոնց շուրջ Երևանն ու Բաքուն համաձայնության են հասել 2016թ. Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ժամանակ: «Չնայած այն հանգամանքին, որ միջադեպերի հետաքննության մեխանիզմը նախկինի պես բարդ է, ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացումը հնարավոր է: Եվ չնայած դա աննշան փոփոխություն կլինի, այնուամենայնիվ, այդ միջոցի իրականացումը կնշանակի իրավիճակի բարելավմանն ուղղված իրական քայլեր ձեռանարկելու՝ կողմերի պատրաստակամությունը»,- ասել է Քավանոն: Նա նաև դրական է գնահատել այն փաստը, որ Ադրբեջանն ու Հայաստանը վերսկսել են նախագահների և ԱԳՆ ղեկավարների մակարդակով բանակցությունները: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
