«Բաքվում հայերի ջարդի հրաման էր արձակել Հեյդար Ալիևը». ադրբեջանցի պատմաբան
![]() 992 Շաբաթ, 27 հունվարի, 2018 թ., 16:30 Քաղաքական հայացքների համար Նիդերլանդներ արտագաղթած ադրբեջանցի իրավապաշտպան և պատմաբան Արիֆ Յունուսովը հարցազրույց է տվել ադրբեջանական «Объектив ТВ»-ին, որում պամել է, որ Բաքվում 1990թ. հունվարին հայկական ջարդերը կազմակերպվել են Հեյդար Ալիևի հրամանով: «Հունվարի վերջին պետք է կայանար Ադրբեջանի կոմունիստական կուսակցության նիստը, որի ժամանակ Հեյդար Ալիևն ու նրա թիմը պետք է դուրս գար կուսակցության շարքերից և ապա անհետանար երկրի քաղաքական հարթակից: Հեյդար Ալիևն, իհարկե, տեղյակ էր այդ ամենից և իր մարդկանց միջոցով հանրապետությունում հակահարված էր նախապատրաստում: Ազգային ճակատում առաջատար դեր էր խաղում Նեմաթ Փանահլին: Նրա հետ հանդիպումներից մեկի ժամանակ Հեյդար Ալիևն ասել էր. «Մեզ շատ արյուն է պետք, շատ արյուն»: Եվ հենց Փանահլին 1989թ. դեկտեմբերի 31-ին Նախիջևանի պետական սահմանի փլուզում կազմակերպեց (չնայած Մոսկվան արդեն ստորագրել էր համաձայնագիրը, որով թույլատրվում էր սահմանների բացումը), իսկ 1990-ի հունվարին հայկական ջարդեր կազմակերպեց»,- ասել է Յունուսովը: Նա նաև նշել է, որ այսօր Ադրբեջանում այդ դրվագն աղավաղվել է՝ ներկայացվելով որպես «հերոսական պայքար և ազգային-ժողովրդավարական շարժում, որի արդյունքում հանրապետությունն անկախություն ստացավ»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
