Լավրովն ու ԵԱՀԿ նախագահը ԼՂ հարցով քննարկում են անցկացրել
![]() 886 Հինգշաբթի, 01 փետրվարի, 2018 թ., 15:35 ԵԱՀԿ-ն շարունակում է Արցախի Հանրապետության հակամարտության կարգավորման հարցով ակտիվ աշխատանքները: Այս մասին ԵԱՀԿ գործող նախագահ Անջելինո Ալֆանոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ТАСС-ը: «Մեր համատեղ ջանքերով ԵԱՀԿ-ն շարունակում է մերձդնեստրյան և արցախյան հակամարտությունների լուծման հարցում իր ներդրումն, ինչպես նաև՝ Հարավային Կովկասում անվտանգության ապահովումը»,- ասել է Լավրովը: Իր հերթին Ալֆանոն հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն մտադիր է նպաստել ձգձգվող հակամարտությունների լուծմանն ուղղված ցանկացած ջանքի: Խոսելով տարածաշրջանում հակամարտության կարգավորման հարցում ՌԴ-ի դերի մասին, Ալֆանոն նշել է, որ Ռուսաստանի դերը մեծ է և կարևոր: Նշենք, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Իտալիայի ԱԳՆ ղեկավար Անջելինո Ալֆանոն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
