«Հայաստանին հաջողվել է կանխել «Պոլոնեզ» ՀԿՌՀ-ի վաճառքն Ադրբեջանին». բելառուսցի փորձագետ
![]() 1024 Շաբաթ, 03 փետրվարի, 2018 թ., 12:00 Ադրբեջանին չի հաջողվել Բելառուսից «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (ՀԿՌՀ) գնել, Հայաստանը դեմ է եղել: Այս մասին հայտարարել է բելառուսցի ռազմական փորձագետ Ալեքսանդր Ալեսինը: «Պոլոնեզ» համակարգերը մշակվել են Բելառուսում չինական նախատիպի հիմքով: «Մենք ցանկանում էինք «Պոլոնեզ» համակարգեր վաճառել Ադրբեջանին: Սակայն Հայաստանը՝ ՀԱՊԿ-ի մեր գործընկերը, դեմ էր: Գործարքը չկայացավ: Հավանաբար, «Պոլոնեզ»-ի առաջին գնորդը կլինի Ղազախստանը»,- «Комсомольская правда»-ին ասել է Ալեսինը: Նրա խոսքով՝ Ադրբեջանը Բելառուսի՝ ռազմական ամենախոշոր գնորդներից է: «Ադրբեջանին մենք հակաօդային համակարգեր, մասնավորապես, «Бук-МБ» զենիթահրթիռային արդիականացված համակարգեր ենք վաճառում: Ինչպես նաև, նրանց համար արդիականացնում ենք Սու-27 և Սու-25 կործանիչները»,- հավելել է փորձագետը: Ավելի վաղ աշխարհի խնդիրների հետազոտման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտը (SIPRI) հայտնել էր, որ Ադրբեջանը Բելառուսից 170 միլիոն դոլարի սպառազինություն է գնել: Նշենք, որ Ադրբեջանը բելառուսական հրթիռային համակարգերի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանին «Իսկանդեր-Է» օպերատիվ մարտավարական համակարգերի մատակարարումից հետո: |

«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
4409:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
357Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
355Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
352Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
232Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
309Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
269Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
258Երեկ, 10:45
