«Աշխարհ, դու ե՞րբ ես աշխարհ դառնալու…». այսօր Ֆլորա Մարտիրոսյանի ծննդյան օրն է
![]() 1344 Երկուշաբթի, 05 փետրվարի, 2018 թ., 16:30 «Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում, բայց չէի ուզի, որ որևէ մեկը զգար այն, ինչ իմ ներսում է, որովհետև մի արտառոց անհագստություն է, նաև՝ խճճված վիճակ: Երբ տխուր եմ, փակվում եմ իմ մեջ»,- մի առիթով ասել է ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանը: Սիրված երգչուհին ծնվել է 1957թ. այս օրը՝ Գյումրիում: Հայրը մարզիկ էր, մայրը՝ տնային տնտեսուհի: Ընտանիքում չորս երեխա էին՝ երկու տղա, երկու աղջիկ: Ֆլորան տան ամենափոքր երեխան էր: Ֆլորա Մարտիրոսյանն ավարտել է Գյումրու Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը: 1973թ. նա մասնակցում է «Գարուն 73» երգի մրցույթին և արժանանում առաջին մրցանակին: Ֆլորա Մարտիրոսյանը ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան: 1987թ. նա ամուսնանում է լրագրող Հրահատ Գևորգյանի հետ և մի քանի տարի անց՝ 1991թ. ընտանիքով տեղափոխվում ԱՄՆ՝ Լոս Անջելես: 1997թ. նրանք վերադառնում են Երևան և երգչուհին մինչև 2001թ. գլխավորում է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը: 2001թ. ամուսնու նշանակման հետ կապված Ֆլորա Մարտիրոսյանը տեղափոխվում է Լոս Անջելես: 2002թ. Ֆլորա Մարտիրոսյանը Միացյալ Նահանգներում հիմնում է Կոմիտասի անվան երաժշտական ակադեմիա: 2007թ. հիմնում է “Artists for Pease” բարեգործական հիմնադրամը, որի կազմում ընդգրկվել են աշխարահռչակ երգիչ-երգչուհիներ, հոլիվուդյան աստղեր: “Never Again” (Այլևս երբեք) կարգախոսով նրանք իրենց ձայնն էին բարձրացնում ընդդեմ ցեղասպանությունների: 2011 նոյեմբերի 1-ին Լոս Անջելեսի Գիբսոն համերգասրահում տեղի է ունեցել առաջին համերգը, որին մասնակցում էին Սթիվի Ուանդերը, Էրիկ Բենեթը, Բոբի Բրաունը և ուրիշներ: Շատերին էր հայտնի, թե Ֆլորայի համար ինչպիսի նոր իմաստավորում էր ստացել «Աշխարհ, դու ե՞րբ ես աշխարհ դառնալու…» երգը: Նա ամեն օր ապրում էր այդ երգով, այդ երգի խոսքերով: Վաղուց ոչնչով չեմ ուրախանում, Ֆլորա Մարտիրոսյանը մահացել է 55 տարեկանում՝ 2012թ. նոյեմբերի 20-ին Լոս Անջելեսում, վիրահատությունից հետո առաջացած բարդությունների պատճառով: |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
45826.02.2026, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
60326.02.2026, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
116025.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
103224.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
55824.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
50824.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
52223.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
68421.02.2026, 00:42
