Ցուցահանդես և մոնոներկայացում՝ Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում
![]() 532 Երկուշաբթի, 05 փետրվարի, 2018 թ., 19:10 Փետրվարի 7-ին՝ ժամը 18:00-ին, Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում կկայանա ռեժիսոր, դերասան Սերգեյ Թովմասյանի՝ «Մեկ այլ ջերմություն» խորագիրը կրող փայտե գեղազան աշխատանքների ցուցահանդեսը, իսկ ժամը 19։30-ին դերասան և ռեժիսոր Նարինե Գրիգորյանի «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» մոնոներկայացումը։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շուշիի «Նարեկացի» արվեստի միության ադմինիստրատոր Մարիամ Անդրեասյանը: Նրա խոսքով՝ Ս․ Թովմասյանի աշխատանքներից յուրաքանչյուրն ունի իր հետաքրքիր պատմությունն ու ասելիքը: Անդրադառնալով «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» մոնոներկայացմանը՝ Մ. Անդրեասյանը նշել է, որ այն Նարինե Գրիգորյանի ընտանիքի իրական պատմությունն է, որը զուգորդվել է պատերազմի հետ։ Ավելի վաղ MAMUL.am-ն անդրադարձել էր այս ներկայացմանն ու զրուցել Նարինե Գրիգորյանի հետ: |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
45826.02.2026, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
60326.02.2026, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
116025.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
103224.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
55824.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
50824.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
52223.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
68421.02.2026, 00:42
