«Ալիևը ցայտնոտի մեջ է գցել ընդդիմությանը, որպեսզի կեղծի նախագահական ընտրությունները». ադրբեջանցի ընդդիմադիրներն՝ արտահերթ ընտրությունների մասին
![]() 999 Երկուշաբթի, 05 փետրվարի, 2018 թ., 17:05 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին որոշումն իշխանությանը սանձելու փորձ էր: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի ղեկավար Ջամիլ Հասանլին: Նրա խոսքով՝ արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտություն չկա: «3 շաբաթ առաջ պաշտոնապես հայտարարվեց, որ նախագահական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 17-ին: Արտահերթ ընտրությունների անցկացման մասին որոշումը վկայում է իշխանությունների ինչ-որ գաղտնի մտադրությունների մասին: Ամեն դեպքում, երկրում սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացումը նպաստում է իշխանությունների հեղինակության նվազեցմանը, և այդ ֆոնին կա ձգտում ԿԸՀ-ի վերահսկողությամբ պաշտոնական ընտրություններ անցկացնել և ևս 7 տարով պահպանել ներկայիս նախագահական ընտանիքի իշխանությունը»,- Turan-ը մեջբերում է Հասանլիի խոսքը: Իր հերթին, «Մուսավաթ» կուսակցության նախկին առաջնորդ և նախագահի թեկնածու Իսա Համբարը կարծիք է հայտնել, որ իշխող ռեժիմը գիտակցում է, որ եթե ընտրություններն անցկացվեն հոկտեմբերին, ապա բնակչության սոցիալ-տնտեսական և քաղաքական դժգոոհությունն առավել մեծ կլինի, քան այժմ: Համբարի կարծիքով՝ ճգնաժամի խորացումն ու դրա լուծմանն ուղղված ուղիներ գտնելու՝ իշխանությունների անկարողությունն, ինչպես նաև Արևմուտքի ճնշման ներքո Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը նպաստում են Ադրբեջանի իշխանությունների վիճակի վատթարացմանը: «Այդ իսկ պատճառով նրանք շտապում են կեղծել նախագահական ընտրություններն ու երկարաձգել իրենց իշխանությունը»,- ասել է «Մուսավաթ»-ի նախկին առաջնորդը: Ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին էլ, իր հերթին, հիշեցրել է, որ ընդդիմությունը քննադատում է 4-րդ անգամ նախագահ դառնալու՝ Ալիևի ծրագրերը: «Ալիևը չի ցանկանում, որ նախընտրական շրջանը երկար տևի, այդ իսկ պատճառով ինքնակամ կրճատել է այդ շրջանը»,- ասել է Քերիմլին: «Մուսավաթ»-ի ղեկավար Արիֆ Գաջիլին արտահերթ ընտրությունների մասին որոշումը հապճեպ է անվանել: Նա կարծիք է հայտնել, որ տվյալ որոշումը նպատակ ունի ընդդիմությանը ցայտնոտի մեջ գցել և սահմանափակել ընտրությունների նախապատրաստման ժամկետը: Գաջիլին «հապճեպ» որոշման ևս մեկ պատճառ է անվանել ներիշխանական հակասությունների ուժգնացումը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
