Մարտակերտում բացվել է Գեղամ Մանուկյանի հիշատակին կառուցված հուշարձան-հուշաղբյուր
![]() 827 Ուրբաթ, 09 փետրվարի, 2018 թ., 21:05 Ուղիղ մեկ տարի առաջ Մատաղիսի դիրքերում զոհվեց փոխգնդապետ Գեղամ Հենրիկի Մանուկյանը: Մարտակերտում նրա հիշատակին կիսանդրի-հուշարձան է կառուցվել, որի բացման արարողությունը նրա մահվան տարելիցի օրն էր: Կիսանդրին կառուցել է Գեղամ Մանուկյանի հորեղբոր որդին՝ Արմեն Մանուկյանը, ով ապրում է ՌԴ-ում, իսկ հուշաղբյուրը կառուցել են նրա ընկերները: Այն տեղադրված է այն փողոցում և այն տան հարևանությամբ, որտեղ ապրել է փոխգնդապետը: Կիսանդրի-հուշարձանի բացմանը ներկա էին Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավարությունը և ինչպես նաև տարբեր զորամասերի հրամանատարներ: Գեղամի հայրը՝ Հենրիկ Մանուկյանը, շնորհակալական խոսք ասաց այն մարդկանց, որոնց ուժերով կառուցվել է հուշարձան-հուշաղբյուրը, նաև քանդակագործներին, շինարարներին, բանակին՝ տարբեր հարցերով աջակցության համար: Հուշարձանի բացումը կատարեցին փոխգնդապետի երեխաներ Վիտալի և Արմինե Մանուկյանները: Ներկաները ծաղիկներ դրեցին՝ հարգելով փոխգնդապետի անմար հիշատակը: Ներկաներն այցելեցին նաև Գեղամ Մանուկյանի գերեզման և ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին փոխգնդապետի շիրմին, այս մասին հայտնում է Մարտակերտի շրջանի «Ջրաբերդ» պաշտոնաթերթը: |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
45826.02.2026, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
60326.02.2026, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
116025.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
103224.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
55824.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
50824.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
52223.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
68421.02.2026, 00:42
